Pikniko Tabiano Terme · Իտալիա · Տաբիանո Տերմե
Վերանորոգվում էՀյուրանոց Իտալիայում, որն աշխատում է Ձեզ համար։
Pikniko Tabiano Terme-ն իրական, այսօր գործող հյուրանոց է Իտալիայի ջերմային առողջարանային տարածաշրջանում։ Դուք գնում եք գրանցված սեփականության մասնաբաժին, իսկ BLACK QUANTUM Capital-ն կառավարում է հյուրանոցը. Դուք ամեն տարի ստանում եք եկամուտ՝ առանց որևէ աշխատանքի։
Սեփականության մասնաբաժինը՝ սկսած
€44,500
30% կանխավճար
€13,350
Սկզբում՝ զրույց։ Որոշումը՝ ձեր հարմար ժամանակին։

Միջին տարեկան համակցված եկամտաբերություն
10.5%
Հինգ տարվա կանխատեսում, ոչ երաշխավորված եկամուտ։ Մինչև անձնական հարկերն ու վճարները։
Ավելի մոտիկ հայացք սենյակներին, wellness գոտուն և այն տարածքներին, որոնք հյուրերն օգտագործում են ամեն օր։
Ձեր մասնաբաժինը միավորում է կանխատեսվող տարեկան կանխիկ եկամուտը և հանգստի վաուչերը՝ ձեզ և ձեր ընտանիքի համար։
Մեկ €44,500 մասնաբաժնի համար հնգամյա մոդելը կանխատեսում է տարեկան միջինը €2,173.60 կանխիկ եկամուտ, գումարած €1,780 տարեկան հանգստի վաուչեր և FF&E պահուստի մասնաբաժին։ Միասին դա մոտավորապես 10.5% է՝ վաուչերն ամբողջությամբ օգտագործելու դեպքում։ Կանխիկ վճարումները կախված են հյուրանոցի փաստացի եկամուտից։
Մնացորդը՝ 18 ամսում։ Վճարման պլանը հիմնված է նախագծի առաջարկի վրա։ Կլորացումը ճշգրտվում է վերջին վճարման ժամանակ։ Ճշտեք ձեռքբերման հնարավոր լրացուցիչ ծախսերը։
Հինգ տարվա կանխատեսում, ոչ երաշխավորված։ Մինչև անձնական հարկերն ու վճարները։
Հանգստի վաուչերը օգտագործելու օգուտ է, ոչ թե կանխիկ վճարում։ Հասանելի հյուրանոցները և ամրագրման պայմանները սահմանված են պայմանագրում։
Խոսենք իմ ներդրման մասինԱմեն տարի ստանում եք Ձեր ներդրման 4%-ի չափով վաուչեր, որը Դուք կամ Ձեր ընտանիքի անդամները կարող են օգտագործել ոչ միայն Pikniko-ի ցանցում, այլև Հայաստանի մի շարք հյուրանոցներում։
Pikniko Tabiano Terme-ն գտնվում է Տաբիանոյի հայտնի բնական աղբյուրներից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա՝ Իտալիայի պատմական առողջարանային ուղղություններից մեկում։
Էմիլիա-Ռոմանիայի բլուրներում գտնվող հյուրանոցն առաջարկում է լիարժեք հանգստի միջավայր՝ բնության և Տաբիանո ամրոցի համայնապատկերով։
Կենտրոնական դիրքի շնորհիվ բնական աղբյուրներն ու հեծանվային երթուղիները հեշտ հասանելի են։


Ընդարձակ համարներ, առողջարանային կենտրոն և հեծանիվների վարձույթի հնարավորություն։
Տարածաշրջանին բնորոշ և բազմազան խոհանոց՝ Էմիլիայի խոհարարական ավանդույթներով։
Հյուրանոցում գործում է առողջարանային գոտի։ Առաջարկվում է նաև մերսման ծառայություն։
Հանգիստ, արևոտ տեռաս՝ քաղաքի տեսարանով։
Ընդարձակ և լուսավոր տավեռնա, որտեղ կազմակերպվում են ժամանցային ծրագրեր։
Ընդարձակ ավտոկայանատեղի և առանձին փակ տարածք մոտոցիկլետների համար։
Էլեկտրական հեծանիվների վարձույթ, էքսկուրսիաներ հեծանիվներով ուղեկցորդի հետ կամ անհատական տարբերակով։
Via Respighi 12, 43039 Tabiano Terme (PR)։ Հյուրանոցի դիրքը հնարավորություն է տալիս ներգրավել ինչպես առողջարանային հանգիստ նախընտրող զբոսաշրջիկների, այնպես էլ Էմիլիա-Ռոմանիայի մշակութային և ժամանցային ուղղությունների սիրահարներին։
01Հյուրանոցն ընդամենը մի քանի քայլել հեռավորության վրա է Տաբիանոյի աղբյուրներից։
02Տարածաշրջանը հայտնի է իր պատմական քաղաքներով, խաղողի այգիներով, ամրոցներով և բնական լանդշաֆտներով։
Դուք ձեռք եք բերում իրական հյուրանոցային ակտիվի մասնաբաժին, ստանում եք եկամուտ հյուրանոցի շրջանառությունից և ամբողջ կառավարումը վստահում պրոֆեսիոնալ օպերատորին։
Միաժամանակ ամենօրյա ռեժիմով կարող եք հետևել ձեր ակտիվի աշխատանքին, իսկ վաճառելու ցանկության դեպքում մենք աջակցում ենք նաև մասնաբաժնի վերավաճառքին։
Դուք ձեռք եք բերում իրական հյուրանոցային ակտիվի մասնաբաժին, ստանում եք եկամուտ հյուրանոցի շրջանառությունից և ամբողջ կառավարումը վստահում պրոֆեսիոնալ օպերատորին։
Միաժամանակ ամենօրյա ռեժիմով կարող եք հետևել ձեր ակտիվի աշխատանքին, իսկ վաճառելու ցանկության դեպքում մենք աջակցում ենք նաև մասնաբաժնի վերավաճառքին։
Ձեր անունով գրանցվում է հյուրանոցային գույքի սեփականության մասնաբաժին՝ ձեր կատարած ներդրմանը համապատասխան։
Դուք պարզապես գումար չեք ներդնում նախագծում․ դուք ձեռք եք բերում իրական անշարժ գույքի մասնաբաժին, և ձեր սեփականության իրավունքը պաշտոնապես գրանցվում է։
Դուք գնում եք ամբողջ հյուրանոցի սեփականության մասնաբաժին, ոչ թե առանձին հյուրանոցային համար։
Ձեր եկամուտը նույնպես կապված է ամբողջ հյուրանոցի գործունեության հետ, այլ ոչ թե կոնկրետ մեկ սենյակի զբաղվածության։
Սա թույլ է տալիս եկամուտը չկապել մեկ համարի աշխատանքի կամ գտնվելու վայրի հետ։
Հյուրանոցի մասնաբաժինը հնարավորություն է տալիս ունենալ պրոֆեսիոնալ կառավարվող եկամտաբեր անշարժ գույքի մասնաբաժին՝ առանց վարձակալներ փնտրելու, ամրագրումներ կառավարելու, վերանորոգման կամ առօրյա գործառնական խնդիրներով զբաղվելու։
Դուք սեփականատեր եք, իսկ հյուրանոցը կառավարում է մասնագիտացված թիմը։
Գործարքից հետո դուք ստանում եք ձեր սեփականության և գործարքի պայմանները հաստատող ամբողջ անհրաժեշտ փաստաթղթային փաթեթը։
Ձեռք բերված մասնաբաժինը գրանցվում է սահմանված իրավական կարգով։
Եկամուտը ֆիքսված կամ երաշխավորված չէ․ այն ուղղակիորեն կապված է հյուրանոցի իրական շրջանառության հետ։
Հյուրանոցի հասույթի 15%-ը բաշխվում է սեփականատերերի միջև՝ յուրաքանչյուրի ունեցած մասնաբաժնին համապատասխան։
Այսպիսով, ձեր եկամուտը կախված է հյուրանոցի փաստացի վաճառքներից՝ զբաղվածությունից, սենյակների միջին գնից (ADR), սեզոնայնությունից և հյուրանոցի ընդհանուր արդյունավետությունից։
Որքան բարձր է հյուրանոցի շրջանառությունը, այնքան բարձր է սեփականատերերի եկամուտը։
Հյուրանոցի հասույթի 15%-ը նախատեսված է սեփականատերերի համար և բաշխվում է նրանց միջև՝ ունեցած մասնաբաժիններին համապատասխան։
Օրինակ՝ եթե դուք ունեք հյուրանոցի սեփականության 5%-ը, ապա ստանում եք սեփականատերերին բաշխվող գումարի 5%-ը։
Բոլոր հաշվարկները կարող եք տեսնել նաև ձեր առցանց հարթակում։
Ձեր հասանելիք եկամուտը հաշվարկվում է ձեր սեփականության մասնաբաժնին համապատասխան և փոխանցվում է պայմանագրով սահմանված պարբերականությամբ ձեր նշած բանկային հաշվեհամարին։
Միաժամանակ առցանց հարթակում կարող եք տեսնել հյուրանոցի փաստացի արդյունքները և ձեր եկամտի հաշվարկը։
Ոչ։ Հյուրանոցի ընթացիկ գործունեության ծախսերը չեն առաջացնում սեփականատիրոջ կողմից պարտադիր լրացուցիչ ներդրում կատարելու պահանջ։
Ձեր ֆինանսական պարտավորությունը սահմանափակվում է ձեր կատարած ներդրմամբ։
Այո, հնարավոր է։
Քանի որ դուք իրական հյուրանոցային անշարժ գույքի մասնաբաժնի սեփականատեր եք, դրա արժեքը կարող է աճել՝ կախված անշարժ գույքի շուկայից, հյուրանոցի ֆինանսական արդյունքներից, գտնվելու վայրի զարգացումից և ակտիվի ընդհանուր արժեքից։
Հյուրանոցը կառավարվում է պրոֆեսիոնալ հյուրանոցային օպերատորի կողմից։
Օպերատորը պատասխանատու է հյուրանոցի առօրյա գործունեության համար՝ վաճառք, գնագոյացում, ամրագրման հարթակների կառավարում, հյուրերի սպասարկում, անձնակազմ, մարքեթինգ, ծախսերի վերահսկում և հյուրանոցի ընդհանուր արդյունավետություն։
Այսպիսով, սեփականատիրոջից չի պահանջվում մասնակցել հյուրանոցի առօրյա կառավարմանը։
Ոչ։ Սա նախատեսված է որպես պասիվ սեփականության և եկամտի մոդել։
Հյուրանոցի ամբողջ օպերացիոն կառավարումն իրականացնում է պրոֆեսիոնալ թիմը, իսկ դուք կարող եք հետևել արդյունքներին ձեր առցանց հարթակից։
Յուրաքանչյուր սեփականատեր ստանում է մուտք հատուկ առցանց հարթակ, որտեղ կարող է ամենօրյա ռեժիմով հետևել իր հյուրանոցի աշխատանքին։
Այնտեղ հասանելի կլինեն հյուրանոցի հիմնական ցուցանիշները՝ շրջանառությունը, զբաղվածությունը, ADR-ը և այլ կարևոր տվյալներ։
Այսպիսով, դուք ոչ միայն ստանում եք հաշվետվություն որոշակի ժամանակահատվածից հետո, այլ կարող եք ամեն օր տեսնել, թե ինչպես է աշխատում ձեր հյուրանոցը։
Վճարումը կատարվում է միայն պայմանագրում նշված պաշտոնական բանկային հաշվեհամարին։
Մինչև փոխանցումը դուք ստանում եք պայմանագիրը և գործարքի ամբողջ տեղեկատվությունը՝ ինչ եք ձեռք բերում, ինչ արժեքով և ինչ պայմաններով։
Ոչ։
Ներկայացված գինը ձեր ներդրման ամբողջ արժեքն է։ Լրացուցիչ կամ թաքնված վճարներ չկան։
Դուք նախապես գիտեք, թե որքան եք վճարում և ինչ մասնաբաժին եք ձեռք բերում։
Հնարավոր հետաձգումների, դրանց ժամկետների և կողմերի պարտավորությունների պայմանները նախապես ամրագրվում են պայմանագրում։
Հետաձգման դեպքում ներդրողները տեղեկացվում են պատճառների և թարմացված ժամանակացույցի մասին, իսկ հետագա գործողությունները կատարվում են պայմանագրով սահմանված կարգով։
Այո։ Ձեր մասնաբաժինը ձեր սեփականությունն է, և դուք կարող եք որոշել այն վաճառել։
Անհրաժեշտության դեպքում մենք նաև օգնում ենք մասնաբաժնի վերավաճառքի գործընթացում և նոր գնորդ գտնելու հարցում։
Այսպիսով, ներդրումը կապված չէ պարտադիր ֆիքսված ժամկետի հետ, և դուք ունեք ներդրումից դուրս գալու հնարավորություն։
Դուք կարող եք ինքնուրույն վաճառել ձեր մասնաբաժինը, սակայն մենք նույնպես աջակցում ենք վերավաճառքին և նոր գնորդ գտնելու գործընթացին։
Մեր նպատակն է ստեղծել նաև գործող երկրորդային շուկա, որպեսզի սեփականատերերի համար մասնաբաժնի վաճառքը հնարավորինս պարզ լինի։
Դուք շարունակում եք մնալ հյուրանոցի մասնաբաժնի սեփականատեր այնքան ժամանակ, մինչև որոշեք այն վաճառել կամ փոխանցել։
Հինգ տարին ներդրման ավարտի ժամկետ չէ։ Այն հիմնականում օգտագործվում է հյուրանոցի ֆինանսական կանխատեսումները և ներդրման հնարավոր եկամտաբերությունը ներկայացնելու համար։
Եթե ապագայում ամբողջ հյուրանոցի համար ստացվի վաճառքի առաջարկ, գործընթացը կատարվում է սեփականատերերի միջև գործող պայմանագրերով սահմանված կարգով։
Վաճառքի դեպքում յուրաքանչյուր սեփականատեր ստանում է իրեն պատկանող մասնաբաժնին համապատասխան գումարը։
Այսպիսով, դուք մասնակցում եք ոչ միայն հյուրանոցի ընթացիկ եկամուտներին, այլ նաև ակտիվի արժեքի հնարավոր աճին։
Չգտա՞ք ձեր հարցը։ Զանգահարեք +374 33 88 44 22
Լրացրեք անհրաժեշտ տվյալները, և մեր թիմը կկապվի Ձեզ հետ մեկ աշխատանքային օրվա ընթացքում։